Երգիչ Մհերը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, որին կից գրել է. «Ազգի ձայներ»:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ արտիստները վիրտուալ տիրույթում տարաձայնություններ ունեին՝ կապված իրենց քաղաքական հայացքների հետ:

Մհերը երգչուհու հրապարակած տեսանյութի տակ գրել էր. «բա Սոնա ջան,ինչու մենակ քո սիրտն է կտոր-կտոր լինում… Տեսար, թե Նիկոլդ ինչ օրը գցեց մի ամբողջ ազգի…», ինչին ի պատասխան Սոնան նրան մեղադրել էր հերոսներին չհարգելու մեջ:

«Ամոթա, հազար անգամ կներեք հերոս տղերք ջան, մարդիկ երազում են իմ դուխից ունենան»: