ՌԵՎԱՆՇԻ ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁԵՐ
Չէի արձագանքի նեմեց կոչվածի բարբաջանքին, եթե խորապես չհասկանայի, թե ինչու են հենց հիմա ակտիվացել դրա նմաններն ու դրանց տերերը:
Տասնամյակներ շարունակ երկիրը թալանած, բանակը կողոպտած ու իշխանությունը բռնազավթած հանցախումբը ցավալի պատերազմի արդյունքում ճգնաժամային վիճակում հայտնված երկրում իշխանությունը վերազավթելու շանսեր է նշմարել: Հույս չունենա՛ք: Այլևս երբե՛ք Հայաստանում իշխանության չեն գալու էժանագին խորտկարանների տգետ քյաբաբչիները, սրան-նրան քծնելով, սրա-նրա գրպանը երկու կոպեկ խոթելով, մարդկանց նկուղներում պահելով, խոշտանգելով ու սպանելով կարողություն դիզած «բիզնեսմենները» (հուսով եմ քեզ ճանաչեցիր)։
Չեմ մանրամասնի: Վստահ եմ, հայ հասարակությունը ավելի քան տեղեկացված է քո «քաջագործությունների» մասին և դեռ տեղեկացվելու է, երբ դատարանի վճռով կհրապարակվեն քո դեմ հարուցված բազմադրվագ քրեական գործի մանրամասները:
«Գագիկ Մելքոնյանն ի՞նչ գեներալ» հռետորական հարցիդ պատասխանն էլ ինձանից լավ գիտես: Երբ դու ու քո նմանները Երևանում կոպեկ էիք փախցնում ու վետերոկներում «հերոսաբար» խմում հայ ժողովրդի ու հայոց բանակի կենացը, Գագիկ Մելքոնյանի հրամանատարությամբ գործող Հատուկ գունդը, ապա Արմավիրի բրիգադը, գրավում ու պահում էին Օմարի լեռնանցքը, Լաչինի միջանցքը, Շահումյանի շրջանը… Շարունակե՞մ:
Ինչ վերաբերում է գրագիտությանը: Աստված մի արասցե, եթե նոր պատերազմ լինի ու դու քո սափրագլուխների կամ Սաթոյի փեշի հետևում թաքնված չլինես, քեզ հենց խրամատում կսովորեցնեմ և՛ պատերազմ վարելու արվեստը, և՛ հայերենի այբուբենը:
Գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյան