Հնդկաստանում ազարտային խաղերի սիրահար Բինոդ Կումար Շախը պարտվել է խաղում և որպես պարտքի մարում պարտատերերին առաջարկել է իր կնոջը՝ Չանդու Դեվիին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:

Երբ կինը հրաժարվել է գնալ օտար տղամարդկանց հետ, ամուսինը հարձակվել է նրա վրա:

Դեպքի մասին Դեվին տեղեկացրել է ոստիկանությանը, ներկայումս հետաքննություն է ընթանում: Կինը պատմել է, որ տղամարդը երեկոյան եկել է տուն ու տեղեկացրել, որ պարտվել է խաղում և առավոտյան մեկ ուրիշ տղամարդ կգա, որպեսզի վերցնի «շահումը»: Երբ կինը հրաժարվել է, Շախը հարձակվել է նրա վրա:

Հայտնի է, որ Դեվան ոստիկանությանը տեղյակ պահելուց հետո հեռացել է ամուսնուց և հիմա ապրում է ծնողների հետ: