Ինչ հիվանդություններ կարող են առաջացնել անկողնում առկա տզերը և ինչպես ազատվել դրանցից
med.tert.am -ը գրում է.
Փոշու տիզերը մանր բզեզներ են, որոնք բնակվում են, անկողնային պարագաների, գորգերի ու ցանկացած տեսակի փափուկ կահույքի մեջ ու սիրում են սնվել մահացած բջիջներով: Այդ տիզերն առաջացնում են ալերգիա ու առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոք կապված են ասթմայի ու մաշկային հիվանդությունների հետ:
Փոշու տզի առկայության նշաններ՝
· փռշտոց
· հարբուխ
· կարմրություն
· քոր ու ջրոտ աչքեր
· քոր քթում, կոկորդում կամ քիմքում
· հազ
· աչքերի տակ այտուցված ու կապտած մաշկ
Ասթմայով տառապող մարդկանց մոտ առաջանում են դժվարություններ շնչառության հետ, ինչպես նաև կրծքավանդակի ցավեր ու մրսածության հիվանդությունների նկատմաբ բարձր զգայնություն:
Փոշեկուլով մշտական մաքրման ու անկողնային սպիտակեղենի լվացման արդյունքում հնարավոր կլինի ազատվել փոշու տիզերից: Սակայն որոշ իրեր, ինչպես օրինակ բարձերն ու ներքնակը, շատ դժվար կլինի մաքրել:
Գոյություն ունի նվենու յուղի լուծույթով փոշու տիզերից ազատվելու բավականին արդյունավետ մեթոդ:
Այն պատրաստելու համար հարկավոր կլինի՝
· 2 բաժակ թորած ջուր
· 15-30 կաթիլ նվենու յուղ
Օգտագործման եղանակը՝
1. Բոլոր այն իրերի վրա, որոնք կարող եք սովորական ձևով մաքրել, ցողեք այդ լուծույթով:
2. Դրեք դրանք չորանան չոր ու տաք տեղում:
3. Այդ պրոցեդուրան կատարեք շաբաթական 3 անգամ, որպեսզի կարողանաք ազատվել փոշու տիզերից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Добавить комментарий