Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Պարզվել էր, որ տան բնակիչները ունավորվել էին շմոլ գազից։

Նշենք, որ մահացած 4 երեխաների ծնողները թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին ապրում են Ուկրայինայում: Նրանք երկար տարիներ է ինչ բաժանված են:

Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ ողբերգական տեղեկութան մասին իմանալուց հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապության պատճառով՝ չլրացնելով միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է:

 

Ըստ մեր աղբյուրի` մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, գոնե գա հասնի երեխաների և մոր հուղարկավորությանը:

Հավվելենք, որ 4 թոռներին պահել մեծացրել է 77-ամյա տատիկը, վերջինիս երեխաներին խնամելու հարցում աջակցել է մյուս տղան:

Լուսանկարները՝ ArmLur.am-ի։

Լիդա Եղիազարյան