Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկություն չունի մեկնաբանել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը։

«Ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեմ, որևէ բան չեմ ուզում մեկնաբանեմ, խոսամ: Էս ա… ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա», — Aysor.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը։

«Էդ էին ֆուտբոլից ուզում, ստացել են, մեկնաբանեմ, որ ի՞նչ», — ասաց Հայրապետյանը։

Հարցին՝ սպասելի՞ էր, որ Արթուր Վանեցյանը հրաժարական կտար, Հայրապետյանն արձագանքեց. «Ես արդեն ասացի, ավարտեցի»։