Շատ դժվարությամբ հաջողվեց գտնել դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովի (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu) համազգեստով լուսանկարը եւ հիմա հստակ կարելի է ասել, որ զինծառայողը ծառայել էր Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում՝ ամենայն հավանականությամբ 052-րդ բրիգադում (Յաշմա)։
Քանի որ լուսանկարը սեւ ու սպիտակ է` պարզաբանման համար կտեղադրեմ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի մեկ այլ զինծառայողի գունավոր լուսանկարը, որտեղ մանրամասն երեւում է համազգեստը։ Նախ նշեմ, որ MultiCam տեսակի համազգեստ նրանց մոտ հագնում են միայն հատուկ ջոկատայիններն ու բանակի բարձրագույն հրամկազմը։

1. աջ թևքին` ՀՆ ուժերի զինանշանը, Xüsusi Təyinatlı Qüvvələr (հատուկ նշանակության ուժեր) գրառմամբ
2. կրծքամասի ձախ մասում ամրացված է կպչունակ՝ որտեղ նշվում է թե կոնկրետ ինչ պատրաստականություն է անցել տվյալ զինծառայողը (ալպինիստ,դիպուկահար,ջրասուզակ, հետախույզ, դահուկորդ եւ այլն )
3. ձախ թևքին` Ադրբեջանի զինված ուժերի զինանշանը, Azərbaycan ordusu (Ադրբեջանական բանակ) գրառմամբ

Image may contain: 1 person, sittingImage may contain: one or more people