Արյունոտ մեխանիզմը․ Ինչու են Քոչարյանի փաստաբանները ժամանակ ձգում․․․

Այսօր Ռուսաստանում դեռևս անհայտ հանգամանքներում, ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Վերջինս Մարտի 1-ի գործով ներգրավված էր որպես վկա:

Այս տարվա սեպտեմբերի 24-ին Բջինում գտնվող իր առանձնատանը այտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Հիշեցնենք, որ Հարությունյանը ևս Մարտ 1-ին գործով առանցքային վկաներից էր:

Դե հիմա եկեք ասենք, որ վերջին երկու ամսում տեղի ունեցածը ողբերգական զուգադիպություն է: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նման պնդում անելն իսկապես դժվար կլինի:

Ինչո՞ւ Մարտի 1-ին գործով վկաները սկսեցին կյանքից հեռանալ, երբ Թավշյա հեղափոխությունից հետո վերսկսվեց արյունալի հանացագործության դատավարությունը և գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց ԱԱԾ մենուսարանում: Հարցի տրամաբանական պատասխանը կարծում եմ պարզ է:
Եթե մի փոքր էլ տրամաբանենք վերջին արյունոտ զարգացումները, ապա կստանանք միանգամայն տրամաբանական և վտանգավոր պատկեր:

Արդեն մի տարուց ավել, Քոչարյանի փաստաբանները անվերջ միջնորդություններ ներկայացնելով խափանում են Մարտի 1-ի գործի դատավարության բնականոն ընթացքը: Պաշտպանական թիմը ամեն գնով փորձում է թույլ չտալ, որ պետական մեղադրողները կարդան մեղադրական եզրակացությունը: Այս ընթացքում կյանքից հեռանում են առանցքային վկաներ: Դե եկեք պնդենք, որ այս երկու զարգացումները փոխապակցված չեն: Եկենք ասենք, որ Մարտի 1-ի գործին զուգահեռ չի գործում արյունոտ մեխանիզմ:

Ո՞ւմ կամ ի՞նչ վրա է հույս դրել Քոչարյանը, ընտրելով ժամանակ ձգելու առաջին հայացքին հեռանկար չունեցող մարտավարությունը: Հարությունյանի և Կարապետյանի կյանքից հեռանալուց հետո, ժամանակ ձգելու մարտավարությունը լուրջ մտորումների տեղիք տալուց բացի, ըստ իս լուրջ վտանգ է պարունակում թե գործի մյուս վկաների, թե ՀՀ իշխանությունների և թե պետության համար: