Լիանա Ոսկերչյանն այս օրերին Լոնդոնում է՝ մասնակցելու «Միսս աշխարհ 2019» գեղեցկության մրցույթին: Օրեր առաջ մեզ հետ զրույցում նա ասել էր, որ այնտեղ իր մասին գաղտնիք է բացահայտելու, որի մասին լռել է երեք տարի: Խոսքն իր մաշկի խնդրի` վիտիլիգո կոչվող հիվանդության մասին է: BRAVO.am -ի հետ զրուցում Լինան անկեղծացել է ու պատմել հիվանդության հայտնաբերման, հասարակության վերաբերմունքի ու սկզբնական բարդ շրջանը հաղթահարելու մասին:

Բուժում չկա

Վիտիլիգոն իմ դեպքում ձեռքբերովի է. ծնողներիցս ոչ մեկը չունի: Ամբողջ աշխարհում դեռեւս չեն հայտնաբերել հիվանդության առաջացման պատճառները. կարող է փոխանցվել գենետիկորեն կամ առաջանալ սթրեսից: Չկա նաեւ բուժում: Իհարկե, կան դեղեր, սակայն դեղեր պատրաստող ընկերությունները չեն երաշխավորում դրանց արդյունավետությունը: Դեղերը կարող են ոչ միայն չօգնել, այլեւ՝ վնասել:

Մանրամասները՝ այստեղ։