Հորս 4 օր է առևանգել են. քաղաքացին դիմում է Նիկոլ Փաշինյանին
Ֆեյսբուքյան օգտատեր Ինգա Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
Պարոն Փաշինյան հորս առևանգել են, սակայն դեպքից անցել է չորս օր ու մինչև հիմա նույնիսկ քրեական գործ չի հարուցվել առևանգման դեպքով։
Նշեմ, որ կազմակերպիչն Գենան է, ով հանդիսանում է զինծառայող ու ինքը ԱՀ Ոստիկանապետ Լ. ՄՆացականյանի խնամին։
Սույնով խնդրում եմ Ձեզ և ՀՀ բոլոր իրավապահ մարմիններին անմիջապես միջոցներ ձեռնարկել Գենային հայտնաբերելու ու կալանավորելու համար։
Կարծում եմ, Լ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ իր դիրքն օգտագործում է իր խնամու կողմից կատարված ծանր հանցագործությունը կոծկելու համար»։
Հրապարակմանը արձագանքել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը.
«Դեպքը առնչվում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած հանգամանքներին, հետևաբար դուրս է ՀՀ իրավապահ մարմինների իրավասության սահմաններից։ Այնուամենայնիվ, մեր տեղեկության համաձայն՝ օրինական ընթացք է տրվել, իսկ տվյալ անձը որքան տեղեկացվել ենք, գտնվում է հիվանդանոցում»:
Добавить комментарий