Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարարը կարդացել է իմ հարցազրույցի վերնագիրը։ Զարմանում եմ, որ նա ամբողջական հարցազրույց չի կարդում, հետո՝ արձագանքում։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ ընդդիմադիր խմբակցություններից մեկը դեմ է առողջության համապարփակ ապահովագրությանը։


«Ես ասել եմ, որ խմբակցությունը դեռ վերջնական որոշում չունի, բայց ես իմ կարծիքն ասել եմ, որ դա ևս 6 տոկոս բեռ է աշխատող մարդկանց վրա։ Առողջապահության նախարարն ուզում է որպես շատ ռեֆորմներ առաջարկած նախարար երևալ, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավն է և ընդունելի»,- ասաց նա։

«Ինչ վերաբերվում է մեր ընտրողներին, լավ կլինի՝ առողջապահության նախարարն իրենց ընտրողներով զբաղվի։ Նա գրել էր՝ ընդդիմություն եմ ուզում։ Եթե նա մտածում է, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժն է, ապա շատ խոր թյուրըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ։  Ես ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում»,- ամփոփեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: