Երեկ «Իջեւան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա աղջկա դի։ ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում հավանական չհամարեց այն տեղեկությունը, որ աղջիկը մահացել է սնկային թունավորումից։

«Իր հիվանդությունն է եղել հիմնական պատճառը։ Վահանաձեւ գեղձի ուռուցք է ունեցել, ծանր ընթացքով։ Հավանականություն ավելի մեծ է, որ իր հիվանդության երկրորդային բարդություններից է մահացել, ոչ թե սնկային  թունավորումից»,-նշեց նա։