Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակցին հաջողվել է ստանալ այն մարտական դիրքի լուսանկարները, որի վրա հուլիսի 28-ին հարձակվել են ադրբեջանցիները։ Կադրերում կրակոցների և արյան հետքեր են երևում, որոնք վկայում են մարտերի մասին։

Հիմա Կութ գյուղ (հենց դիրքերի տակ) տանող ճանապարհը փակել է ռազմական ոստիկանությունը։

Մարտական դիրքը, որի վրա տեղի է ունեցել հարձակումը

Մարտական դիրքը, որի վրա տեղի է ունեցել հարձակումը

Մարտական դիրքը, որի վրա տեղի է ունեցել հարձակումը

Հիշեցնենք` դիրքերը բարելավելու և հետագա հնարավոր առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր ականանետների, նռնականետների և խոշոր տրամաչափի հրազենի կիրառմամբ հարձակվել են հայկական գերիշխող հենակետի վրա և ժամանակավորապես գրավել այն։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում, կրելով բազմաթիվ կորուստներ, հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: