Համացանցում արդեն հասանելի է Women’s Club նախագծի նոր եթերաշրջանի երկրորդ հաղորդման անոնսը։ Աղջիկների բացման ելույթում բեմում է նաև Լիլի Մորտոն, ով ամիսներ առաջ հայտարարել էր նախագիծը լքելու մասին ու տևական ժամանակ է՝ եթերում չէր։

Ի պատասխան Սոնա Մաթևոսյանի հարցին, թե ո՞ւր է եղել այս ամիսների ընթացքում՝ Լիլին ասում է․ «Ճիշտն ասած, սկանդալային քայլ արեցի, դուրս եկա Women’s Club-ից որոշ ժամանակով, որպեսզի սև PR անեմ»։

Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին հաստատեց, որ նախագծում իր մասնակցությունը շարունակվելու է լինելու, ինքը շարունակելու է լինել Women’s Club-ի հիմնական կազմում։

Ավելի վաղ Լիլին անդրադարձել քր նախագիծը լքելուն և գրել. «Հարգելիներս, իմ և Women’s Club-ի համագործակցությունը դադարեցվում է՝ իմ իսկ ցանկութամբ։ Շնորհակալություն»։ Նախագծի պրոդյուսերական կազմը զերծ էր մնացել մեկնաբանություններից։