Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 38-ամյա Մերի Հ.-ի հաղորդման փաստով:Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նոյեմբերի 29-ին վիրահատության ժամանակ Մաշտոցի պողոտայում գործող «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում բժիշկների կողմից նշանակվել են սխալ ներարկումներ և վաղաժամ կեսարյան հատումը կայացվել էանփույթ, ինչի հետևանքով վիրահատության ժամանակ իր զույգ պտուղներից մեկը մահացել է: