1in.am-ը գրում է․ «Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Համլետ Խ.-ի գործի դատական քննությունը:

Համլետ Խ.-ին մեղսագրված էր իր հարազատ դստեր՝ 39-ամյա Լուսինեի դիտավորյալ սպանությունը

Համլետ Խ.-ն դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ պնդելով նախաքննական ցուցմունքները:

2018 թվականի ապրիլի 19-ին, ըստ Համլետ Խ.-ի, ինքն ամբողջ օրը եղել է տանը, առավոտից օղի է խմել: Տանն է եղել նաև Լուսինեն, նա մաքրել է տունը, ինքը չի նկատել՝ նա երբ է խմիչք օգտագործել: Ապրիլի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, ինքը հյուրասենյակում էր, իսկ Լուսինեն քնած էր նույն սենյակում: Ինքը մտածում էր դստեր կողմից խմիչքը չարաշահելու մասին: Ժամը 4-ի սահմաններում որոշել է քնել, բայց Լուսինեն սկսել է քնած տեղը տհաճ ձայներ արձակել: Ինքը պահանջել է, որ նա ձայն չհանի, բայց Լուսինեն չի արթնացել ու իրեն չի լսել: Ինքը ավելի ու ավելի է նյարդայնացել, մոտեցել է նրա մահճակալին, սկսել է բռունցքներով հարվածել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին: «Հարվածել է ամբողջ ուժով… Լուսինեն արթնացել է, սկսել է գոռգոռալ, խնդրել է չհարվածել, պաշտպանվել է ձեռքերով, խոստացել է այլևս չխմել…»:

Մանրամասները՝ այստեղ։