Իվանկա Թրամփը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ներկայացել է առանց կրծկալի (լուսանկարներ)


37-ամյա Իվանկան այս միջոցառման համար ընտրել է դեղին վարդերով սպիտակ կիսաշրջազգեստ և երկնագույն մետաքսե բլուզ: Երկուշաբթի օրը նմանատիպ, բայց ավելի խիստ հագուստով, նա ներկայացել է «Concordia 2019» գագաթնաժողովին, իսկ հետո, կերպարանափոխվելով, եկել է մասնակցելու գլխավոր ասամբլեայի նիստին:
Իվանկա Թրամփի ցնցող հանդերձանքը թեմատիկ էր թվում. նիստը, որին նա մասնակցում էր, նվիրված էր հավատքի ազատությանը: Իսկ նախագահի դուստրը չի թաքցրել այն փաստը, որ նրան զվարճացրել է շրջապատի արձագանքը:
Իվանկայի հայրը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մեկ այլ նիստում էր, որը նվիրված էր կլիմայի խնդիրներին:
Добавить комментарий