Tert.am -ը գրում է

Բայց ինչո՞ւ պետք է սթափվեմ, ի՞նչ է պատահել, որ ես սթափվեմ, կամ մնացածը բոլորը սթափվեն: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ ոչ ոք իրավունք չունի ասել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ուսադիրներն աղբամանը պիտի նետի, և ուստի բոլորով պետք է սթափվեն:

«Անկեղծ ասած՝ երբ որ պարոն Վնրեցյանը հայտարարություն էր տարածել «կա՛նգ առ-ի» մասին և «սթափվելու» կոչ էր արել, ինքը նախ պետք է փակագծերը  բացեր, որ մենք հասկանանք՝ խոսքը ինչի մասին է, որից հետո խմբակցությունը կամ պատգամավորներն իրենց կարծիքը կարողանային հայտնել այդ առումով: Հիմա ես ինֆորմացիային չեմ տիրապետում, և լավ կլիներ նշեր, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:

Հարցին, թե կիսո՞ւմ է Սասուն Միքայելյանի կարծիքը, Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Դա արդեն պետք է Սասուն Միքայելյանից հարցնեք, թե խոսքը ինչի մասին է, ես չեմ կարող իր ասածները մեկնաբանել, որովհետև ինքը հղում է անում պարոն Վանեցյանի խոսքը և համամիտ է նրա հետ: Գուցե ինֆորմացիայի տիրապետում է, ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, որ հասկանամ՝ սթափվելու կամ կանգ առի խնդիր կա՞»:

շարունակությունը այստեղ