Պարուհի Սոֆի Դեւոյանը «Առանց թեմայի» հաղորդման շրջանակներում խոսել է իր հոր մասին և պատմել, թե ինպես է հայրը մեկ անգամ իրեն ծեծել։ Պարուհին խոստովանում է, որ՝ դա իր համար կյանքի լավագույն դասն էր, քանի որ հայրն իրեն զգուշացրել էր, որ պետք է ներողություն խնդրի՝ ոևովհետև մեղավոր է:

Սոֆի Դեւոյանի խոսքով՝ ինքը հրաժարվել էր դա անել, ինչից հետո հայրը ստիպված գնացել էր այդ քայլին: Սոֆի Դեւոյանն այդ ժամանակ 5 տարեկան էր: «Զինվորական ղայիշը հանեց ու ծեծեց ինձ: Առաջին ու վերջին անգամն էր: Շատ ցավոտ չէր, բայց հասկացա, որ սխալի համար պետք է ներողություն խնդրել»,- հիշում է Սոֆի Դրոյանը։

«Հիշում եմ և շնորհակալ եմ, որովհետև դա ինձ համար եղավ շատ լավ դաս։ Եթե մեղավոր ես, պետք է ներողություն խնդրես։ Նա ֆանտաստիկ անձնավորություն էր։ Շատ կազմակերպված և հանգիստ անձնավորություն էր։ Հայրս եթե մի տեղ էր գնում, բոլորը կանգնում էին, այնպիսի տպավորություն էր, կարծես թագավոր է եկել։ Նա շատ խելացի էր, շատ ինտելեկտուալ մարդ։ Ու իմ ընկերն էր»,- նշեց Սոֆի Դևոյանը։ Պարուհին նշեց, որ հորից ժառանգել է արդարամտություն։ Նշենք, որ Սոֆի Դևոյանի հայր զինվորական է եղել։

Նյութի աղբյուրը` Yelaket.am