Երեկ գիշեր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Ինչպես Factor.am-ի հետ զրուցում տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ժամը 01։00-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում բնակվող ամուսինները չեն արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։ «Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ նշված հասցեում ննջասենյակի մահճակալին մահացած վիճակում հայտնաբերվել են ամուսինների՝ 1949 թ․ ծնված ամուսնու և 1954թ․ ծնված կնոջ դիերը: Այս պահին հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեց Ջանոյանը։ Factot.am-ի տեղեկություններով՝ տան հյուրասենյակում հայտնաբերվել է երկտող՝ «Սա մեր ճիշտ որոշումն է, չունենք ոչ մի բարեկամ» վերտառությամբ։

Ռոզա Վարդանյան