Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Ինստագրամում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ գույնի հագուստ․ հետաքրքիր ձեւվածքով տոպ, համարձակ բացվածքով տաբատ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։

Երգչուհու մազերն արձակված են, նախընտրել է նուրբ շպար, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։