Գերչակի յուղը (косторка) ընկնելով մազերի վրա՝ բարենպաստ ազդեցություն է ունենում մազարմատների վրա: Այն խնամքով պարուրվում է յուրաքանչյուր մազին՝ տալով դրանց խնամվածություն:

Այս յուղը շատ արդյունավետ է ազդում նաև մազի քնած սոխուկների վրա՝ խթանելով դրանց ակտիվ աճին:

Ինչպես արագացնել մազերի աճը

1 Հնդյուղը կամ նույն ինքը գերչակի յուղը՝ երկար թարթիչներ ունենալու համար

 

Յուղը պետք է քսել թարթիչներին քնելուց առաջ՝ դիմահարդարումը մաքրելուց հետո: Յուղը քսելու համար կարող եք օգտագործել հին սևաներկի վրձինը: Լավ լվացեք այն, հետո հնդյուղը բարակ շերտով քսեք թարթիչներին: Անպայման հիշեք, որ յուղի ավելցուկը, հաստ շերտը, հաջորդ առավոտյան կարող է ուռած աչքերի պատճառ լինել: Կատարեք այս գործընթացը մեկ ամիս շարունակ և արդյունքն իրեն երկար սպասել չի տա:

2 Խիտ հոնքեր ունենալու համար

 

Այս բուժիչ միջոցն օգտագործելուց առաջ, լավ լվացեք դեմքի կոսմետիկան: Բարակ շերտով քսեք յուղը հոնքերին, իսկ առավոտյան մաքրեք մնացորդները: Մեկ ամիս անց դուք կկերպարանափոխվեք:

3 Մազաթափության դեմ

 

Հնդյուղը մածուցիկ կառուցվածք ունի, այդ պատճառով էլ, օգտագործելուց առաջ այն պետք է տաքացնել գոլորշու վրա: Երբ յուղը քիչ մածուցիկ դառնա, խառնեք այն մեկ թեյի ճաշի մազերի համար նախատեսված բալզամի և մեկ ճաշի գդալ պղպեղի թուրմի հետ (վաճառվում է դեղատներում–Настойка перца): Մանրակրկիտ քսեք այդ խառնուրդը գլխի մաշկին: Պոլիէթիլենային գլխարկ հագեք և փաթաթեք գլուխը սրբիչով: Այդպես պետք է պահել կես ժամ, որից հետո լավ լվանալ շամպունով: Արեք այս պրոցեդուրան շաբաթը մեկ անգամ՝ երեք ամիս շարունակ: