Հակոբ Բադալյանն գրել է. Անդրեն ասում է, թե մի օր գիշերը ժամը 5-ին արթնացել է և ստեղծել «Ցա վդ տանիմ, Արցախ» երգը, հետո զանգել է գործիքավորողին, և այդպես, արդեն տեսահոլովակի պրեմիերա են արել՝

Ստեփանակերտում: Այդպես, 2 տասնամյակ հայկական էսպես կոչված շոու-բիզնեսը «գիշերվա 5-ին» երկնած ստեղծագործություններով էլ ՀՀ-ի, էլ Արցախի, էլ բանակի ցա վն է տարել, ով չի ալարել կամուֆլյաժը հագել և մի հոլովակ է նկարել, խրոխտ: Եվ համարվել է, թե դա ստեղծագործություն է՝ Հայաստանի, Արցախի, բանակի հասցեին կենացները ստեղծագործություն են, նույն բառերով, նույն իմաստներով, ուղղակի բառերի հաջորդականությունը փոխելով: Չեմ կասկածում այդ «ստեղծագործողների» անկեղծությանը: Բայց հարցն էն չէ՝ նրանք անկեղծ են եղել, թե կեղծ: Թեեւ, օրինակ երգերի մեջ հայրենիքի համար «մեռնող» աստղերի մի զգալի մասը անգամ ծննդաբերել գերադասել է այլ պետություններում: Բուն խնդիրը այն է, որ պետական «էլիտայի» մակարդակով քաջալերվել է այդ ամեն ինչը, այն վակուումի տեղը լցնելու համար, որը առաջանում էր լրջմիտ քաղաքական բովանդակությունը չքաջալերելու հետեւանքով: Իսկ, թե ինչու չէր քաջալերվում քաղաքական բովանդակությունը, արդեն հավանաբար թե ավելորդ է ասել դրա մասին: