Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։ Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի սպասվելիք հանդիպման մասին լուրերին։

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր՝ հաջորդ շաբաթ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ ունեն։

«Այո, իսկապես, նման հանդիպում պատրաստվում է, և այն պատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով», — ասել էր Պեսկովը։