Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

«Այս հրապարակումով ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ անդավաճան հանդիսատեսին, որ սիրում ու անհամբերությամբ սպասում է իմ նոր երգերին։ Դա ինձ իսկապես ուժ է տալիս ստեղծագործելու։ Ինչքան էլ ձեզ գովաբանեմ, մեկ է, քիչ է։ Ձեր սերն ինձ համար անգին է։ Շնորհակալ եմ, որ կաք»,- գրել է Սիլվան