Արևելյան սահմանագոտում նախօրեին՝ նոյեմբերի 16-ին, մարտական գործողությունների ընթացքում զոհված 30-ամյա պայմանագրային զինծառայող Մերուժան Հարությունյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Նա պատերազմի ընթացքում վիրավորում էր ստացել, սակայն շարունակել էր կռվել մինչև պատերազմի ավարտը։

«Կողքին արկ էր պայթել ու վնասել ականջը։ Լսողության հետ խնդիրներ էին առաջացել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մերուժան Հարությունյանի բարեկամուհին։

 

Մերուժանը ծնունդով Գյումրիից էր։ Նա եւ իր եղբայրը պայմանագրային զինծառայողներ էին, բնակվում էին Երեւանում։ Մերուժանը պայմանագրային զինծառայող էր դարձել մոտ չորս տարի առաջ, եղբայրը՝ ավելի ուշ։

«Վերջին շրջանում հիմնականում Գորիսում և Սիսիանում էին ծառայությունն անցկացնում։ Դեպքի օրը եղբոր հետ ծառայողական մեքենայով գնացել էին դիրքեր, եղբայրը մնացել է ներքևում, իսկ Մերուժանը բարձրացել է դիրքեր»,- պատմեց Մերուժանի բարեկամուհին։

Մերուժանն ամուսնացած էր։ Ուներ երկու երեխա՝ 12 տարեկան դուստր և 2 տարեկան որդի։

Մանրամասները՝ այստեղ: