Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում պայմանավորված էր իմ քաղաքական թիմի անդամին այս պաշտոնում տեսնելու անհրաժեշտությամբ։ Այս մասին նոյեմբերի 17-ին ԱԺ նիստում կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։

Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում միանգամից մի քանի պաշտպանության նախարար է փոխվել.

«Միեւնույն ժամանակ Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց հենց հերթական էսկալացիայի ժամանակ, ինչը նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Հասարակությունը պետք է ստանա իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց Աբրահամյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց, որ նախարարների, հատկապես պաշտպանության նախարարի փոփոխության հարցը հազիվ թե կարելի է բաց քննարկել։

«Ի վերջո, խորհրդարանում ելույթները լսում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները։ Փորձը ցույց է տալիս, որ վարչապետի հետ քաղաքական շփումը շատ կարեւոր է եւ՛ այստեղ, եւ՛ արտգործնախարարի պաշտոնում։ Երբ հայտնի իրադարձություններից հետո ես խորհրդակցություններ անցկացրեցի արտաքին գործերի նախարարությունում եւ հավաքեցի տպավորիչ թվով վարչությունների ղեկավարների, նրանք խնդրեցին նշանակել մի մարդու, ով լիովին կկիսի ներկայիս կառավարության աշխատանքի քաղաքական բովանդակությունը»- վստահեցրեց կառավարության ղեկավարը։