«Իմ շատ լավ ընկեր, հրաշալի դերասան Հայկ Մարությանը համապատասխան կրթություն և գիտակցություն չունի` ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը». նշեց դերասան, ռեժիսոր Սարգիս Գրիգորյանը:

«Ես շատ եմ ափսոսում, որ իմ գործընկերը` որպես դերասան, իրեն զրկում է հանդիսատեսին իր շնորհքը ներկայացնելուց, վայելել այն, ինչի համար ինքը ստեղծվել է: Ես կցանկանայի, որ ինքը շարունակեր ժողովրդին ուրախացնել, որովհետև իր առաքելությունը դա էր: Ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Ինչպես ասում է Վիլյան Սարոյանը «Ինչ-որ մի բան , ինչ-որ մի տեղ այնպես չէ

Ինքը շատ է ուզում, շատ է աշխատում, բայց չի կարողանում, քանի որ համապատասխան գիտելիք ու կամք չունի այդ հարցերը լուծելու համար: Իմ սիրտը ցավում է, ինքը կարող էր շատ լավ ծրագրեր անել»: