Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Սուրեն Ավետիսյանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարին: Նա ծառայում էր Տավուշի մարզում, դեպքը տեղի է ունեցել Կոթի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, որտեղ նա իրականացնում էր հերթապահություն: Սուրենի մտերիմներն առայժմ չգիտեն, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է մահացել Սուրենը:

Նրա ընկերներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Սուրենն ընտանիքի հետ խոսել էր նախօրեին, ոչնչից չի բողոքել: Նրա խոսքով՝ Սուրենը կոնֆլիկտային անձնավորություն չէր:

Մանրամասները ՝ NEWS.am-ում