Վարանդայում (Ֆիզուլի), երկու ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։ Նշվում է, որ հակահետևակային ականի վրա պայթել են N զորամասի ժամկետային զինծառայողները: Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխել հիվանդանոց։