Միջնադարում եկեղեցին կարգավորել է մարդու կյանքի գործնականում բոլոր ոլորտները, այդ թվում՝ ինտիմ հարաբերությունները:Բայց մեզ հասած աղբյուրներից դատելով՝ չնայած խիստ կանոններին և շատ տաբուներին՝ քաղաքացիների կյանքը եղել է բավական վառ և բազմազան, որոշ փաստեր այսօր ցնցող են թվում:1. Մարմնավաճառությունը համարվել է անհրաժեշտ չարիքՄիջնադարում մարմնավաճառությունը բավական տարածված երևույթ է եղել: Թեև հոգևոր սպասավորներն այդ փաստը չեն ողջունել, մյուս կողմից՝ այն արմատախիլ անելու ոչ մի փորձ չեն արել: Հոգևորականները հասկացել են, որ թեթևամիտ կանանց բացակայությունը կարող է ավելի շատ վնաս բերել, քան օգուտ: Նրանք վախեցել են, որ հակառակ դեպքում տղամարդիկ հարգարժան կանանց կանհանգստացնեին, և, որ ավելի վատ է, ինտիմ կապի մեջ կմտնեին նույնպիսի չբավարարված տղամարդկանց հետ:Չնայած այս հանդուրժողականությանը՝ գիշերային թիթեռնիկները պետք է առանձնային հասարակությունից: Նրանք պարտավոր էին որոշակի հագուստ կրել, ապրել քաղաքի որոշակի թաղամասերում և ոչ մի քաղաքացիական իրավունք չեն ունեցել: Հասարակաց տները սովորաբար քողարկել են բաղնիքների կամ արհեստագործական խանութների քողի տակ:

2. Իմպոտենցիան՝ բաժանության պատրվակ

Միջնադարում եվրոպական շատ երկրներում ընդունված են եղել օրենքներ, ոորոնց համաձայն՝ սեռական հարաբերությունները սերնդի շարունակության համար համարվել են ամուսնության անբաժաան մաս: Ուստի եթե զուգընկերներից մեկը չի կարողացել կամ չի ցանկացել զբաղվել սերնդի շարունակությամբ, նրա «կեսը» կարող էր պահանջել չեղարկել ամուսնությունը:

3. Միջնադարյան բեղմնականխում

Միջնադարից մարդիկ բեղմնավորումից խուսափելու շատ միջոցներ են մշակել, չնայած կաթոլիկ եկեղեցին դեմ է եղել դրանց, քանի որ երեխայի ծնունդը համարել է Աստծո պարգև և ամուսնության միակ պատճառը: Բացի դրանից՝ գիտնականները կարծում են, որ կանայք աշխատել են հնարավորինս շատ երեխաներ ունենալ մանկական մահացության բարձր մակարդակի պատճառով:

Սակայն ժողովրդագրական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 30 տարեկանից մեծ կանայք 20 տարեկաններից շատ ավելի հազվադեպ են հղի եղել, իսկ դա թույլ է տալիս եզրակացնել, որ նրանք հակաբեղմնավորման տարբեր միջոցներ են օգտագործել: Այնուամենայնիվ, հակաբեղմնավորման մասին գրառումները շատ քիչ են, հնարավոր է՝ դրա նկատմամբ եկեղեցու վերաբերմունքի պատճառով:

4. Մանկաբարձուհի-կախարդները և սատանայի հետ ինտիմ հարաբերություններ

Հին Միջնադարը հայտնի է կախարդների որսով, ինչի պատճառով տասնյակ հազարավոր մարդկանց (հիմնականում կանանց) հետապնդել են կախարդության համար: Կախարդ կարող էին հայտարարել մեծաթիվ «կասկածելի» զբաղմունքների համար, երբեմն՝ նույնիսկ մանկաբարձության:

Ինկվիզիտոր Հենրխ Կրամերը հայտնել է, որ մանկաբարձուհիները խաբեությամբ երիտասարդ կանանց դրդել են սատանայի հետ ինտիմ հարաբերությունների, հետո ծնված չկնքված փոքրիկներին օգտագործել են կախարդության մեջ:

5. Հոգևոր սպասավորները և ամուսնությունը

Միջնադարի սկզբում Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Մեծը չեղարկել է Սուրբ շքանշանի բոլոր ամուսնությունները: Չամուսնանալու մասին օրենքը դրանից հետո հարյուր տարի ոչ ոք չի չեղարկել, բայց այն ոչ միշտ է պահպանվել:

Բացի դրանից՝ տարբերություն է եղել հոգևոր սպասավորների, որոնք ցանկացել են ամուսնանալ և ամուսնացած տղամարդկանց միջև, որոնց թույլատրված է եղել հոգևորական դառնալ: Վերջինն առավել տարածված է եղել:

6. Կանացի սեր

Թեև միասեռ ամուսնությունները «թեժ թեմա» են եղել Միջնադարում, ուշադրությունը սովորաբար տղամարդկանց վրա է սևեռված եղել: Շատ քիչ հիշատակություն կա կանանց շրջանում այդպիսի հարաբերությունների մասին: Կանացի համասեռամոլության համար նախատեսված է եղել նույնպիսի պատիժ, ինչպիսին տղամարդկանց դեպքում՝ անդամահատություն առաջին երկու «հանցագործությունից» հետո և հրկիզում՝ երրորդ անգամից հետո:

7. Նուրբ սեր

Պատմականորեն ամուսնություն կնքվել է զուտ նյութական նկատառումներով, ոչ թե սիրուց դրդված: Այնուամենայնիվ, ուշ Միջնադարում առաջացել է նոր գրական գաղափար, որում սիրավեպեր և կիրք է նկարագրվել: Այդ գաղափարը հայտնի է եղել որպես «նուրբ սեր»:

8. Տրանսվեստիտներ

Տրանսվեստիտի կյանքով ապրելն արգելված է եղել մինջնադարյան Անգլիայում, բայց սա չի նշանակում, որ նման բան տեղի չի ունեցել: Հետազոտությունները ցույց են տվել, որ բավական տարածված են եղել կնոջ պես հագնվող տղամարդիկ: Տրանսվեստիտների մեծ մասը, որպես կանոն, վաճառել է իր մարմինը:

9. Միսիոներական դիրք

Եկեղեցին ինտիմ հարաբերությունները սերունդը շարունակելու միջոց է համարել: Հենց այստեղից ՝ տարածված միսիոներական դիրքը: Համարվել է, որ երբ տղամարդը եղել է վերևում և դեմքով դեպի կինը, դա հղիության լավագույն հնարավորություններն է տվել: Եկեղեցականները մտավախություն են ունեցել, որ ցանկացած այլ դիրք կարող էր խառնել «իրերի բնական կարգը»:

10. «Պատիժների գիրք»

Երբ բանը հասել է «ամոթալի» արարքի համար պատժին, անհրաժեշտ են եղել կանոններ: Այս պատճառով Միջնադարում ստեղծվել են «Պատիժների գրքեր», որոնցում մանրամասն նկարագրված է եղել ամեն մեղքի համար պատիժը: Ամենասարսափելին համարվել է «բերանի մեջ տղամարդու սերմնահեղուկի լցվելը», դա մահապատժով է պատժվել:

Ավելին քան փաստեր