ՏԵՍԱՆՅՈՒԹ.Սոչիում ողբերգական ավտովթարի հետևանքով կա 4 զոհ
ՌԴ Կրասնոդարի երկրամասում՝ Սոչի տանող ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Life News-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ մեծ արագությամբ ճակատ-ճակատի են բախվել Volkswagen Polo-ն և Range Rover-ը:
Բախման հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա 3 ուղևորները տեղում մահացել են, իսկ Range Rover-ի վարորդը, ով Սանկտ Պետերբուրգի բնակիչ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ էլ բախվել է Range Rover-ին: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
Պարզվում է տուժածի և մահացածների ինքնությունը:
Добавить комментарий