Контакте սոցկայքի «Плохие новости» խմբում հրապարակել են Եկատերինբուրգում բնակվող ոստիկանուհու անկեղծ լուսանկարները, որոնցում Աննան (անունը փոխված է) կիսամերկ է կամ պրովոկացիոն դիրքերով:

Աննան  նաև տեսանյութեր է հրապարակում, որոնցից մեկում նա ալկոհոլի ազդեցության տակ է և երեխայի ներկայությամբ հայհոյանքներ է հնչեցնում:

Ոստիկանուհին արժանացել է օգտատերերի քննադատությանը, և որոշները նույնիսկ պահանջել են աշխատանքից ազատել նրան: Նրանց խոսքով՝ ոստիկանության աշխատակիցն իրավունք չունի իրեն այդ կերպ պահել և նա արատավորում է իր կոչումը: