«Այս տարվա հոկտեմբերից սկսած Ատլանտյան օվկիանոսում անհայտացել է Բենգալյան սառը օվկիանոսային հոսանքը, ինչի արդյունքում արդեն 3 ամիս օվկիանոսի արևադարձային և հասարակածային լայնությունների վրա օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից։
Վերջին երեք ամսիներին Եվրոպայում այդ թվում նաև Հայաստանում նկատվող կլիմայական անոմալիաները պայմանավորված է նաև այս երևույթի հետ»։

Մեկ այլ գրառման մեջ նա տեղեկացնում է.

«Այս քարտեզի վրա դեկտեմբերի 14-22-ը ընկած ժամանակահատվածի համար ըստ գունային գամաների ներկայացված է օդի միջին ջերմաստիճանի շեղումը կլիմայական նորմայից։ Ինչպես տեսնում եք, ողջ Եվրոպայում, Ռուսաստանի Եվրոպական մասում, Փոքր Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում և Հայաստանում այս ժամանակահատվածում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան 5-7, առանձին հատվածներում 8-10 աստիճանով»։