Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանն այսօր պսակադրվել են: Զույգը միասին է արդեն մի քանի տարի, սակայն նրանք գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները մինչեւ վերջերս, երբ Միհրանն իր մենահամերգի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին։

Ըստ ֆան ակումբների տարածված լուսանկարների եւ Արփիի Instagram-ում հրապարակած կադրի նա գեղեցիկ հարսանեկան զգեստով է եղել, իսկ Միհրանը՝ կոստյումով։ Կադրերն արված են եկեղեցում եւ ծաղիկների գեղեցիկ կոմպոզիցիայի ֆոնին։

Գլխավոր լուսանկարը՝ Գոհար Մուրադյանի