Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությամբ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ կալանավորված Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի բնակիչ, Վայոց Ձորի մարզպետի օգնական, 28-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հաստատվել են այն տեղեկությունները, որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա 43-ամյա Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել։ Մինչդեռ մարզպետի օգնականը հայտարարում էր, որ ինքը միայն դիտողություն է արել։

SHAMSHYAN.com-ի  տեղեկություններով՝  վիճաբանությունը տեղի է ունեցել Արսենյան փողոցի թիվ 5-րդ շենքի աստիճանահարթակի մոտ, որի ժամանակ Հ․ Գրիգորյանը դիտավորությամբ` նախ բռունցքով 1 անգամ հարվածել է Ա․ Մխիթարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս հավասարակշռությունը կորցրել ու վայր է ընկել, որից հետո Հ․ Գրիգորյանը ոտքերով և գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ է հասցրել Ա․ Մխիթարյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Ա․ Մխիթարյանին պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ։

Քննչական բաժինը այս պահին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ է կատարում պարզելու համար, թե արդյո՞ք Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցություն ունեցել է դաժան ծեծին։

Vayots Dzor Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia by the decision of the Court of General Jurisdiction of Vayots Dzor Marz arrested Arsenyan Street resident of Yeghegnadzor, Assistant to Vayots Dzor Governor 28-year-old Harutyun Grigoryan pursuant to Article 112 of the RA Criminal Code. that 43-year-old Ara Mkhitaryan, a senior officer in the Ministry of Defense, was severely beaten. Meanwhile, the governor’s assistant said he had only made remarks.

According to SHAMSHYAN.com, the altercation took place near the staircase of Arsenyan Street building No. 5, during which H Grigoryan deliberately struck first with a fist once In the face of Mkhitaryan, the latter lost his balance and collapsed. Grigoryan has inflicted numerous and irregular strikes on a subject unmarked by feet and deed. Mkhitaryan’s head and various parts of his body, Mkhitaryan was seriously injured.

The Investigation Division is currently conducting a large-scale investigation and investigation to determine if Vayots Dzor Governor Trdat Sargsyan was involved in the brutal beating.