ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Դավիթ Խաժակյանին Երեւանի ավագանու հետ կանչելու որոշմանը եւ դրա արձագանքներին:

«Նրանք, որոնք Դավիթ Խաժակյանի հետկանչման քննարկման պահը օգտագործում են Ազգային ժողովում ստեղծվող նոր քննիչ հանձնաժողովը վարկաբեկելու, դրա սահմանադրականությունը վիճարկելու` չունենալով որեւէ գաղափար ոչ քննարկվող նյութից, եւ ոչ էլ Սահմանադրությունից, խորհուրդ եմ տալիս հետեւել իրենց` բախտի բերմամբ պատգամավոր դարձրած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդին եւ հանգիստ նստեն տեղները:

Դեռևս այսքանը»,-գրել է նա: