Հոկտեմբերին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ շոուբիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ անգամ քրեական գործ է հարուցվել, քանի որ հրաժարվել է իր եկամուտները հայտարարագրելուց։ Խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է։

Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Երեկ կայքը հետաքրքրվել է ՊԵԿ-ից՝ ի՞նչ նորություն կա այս գործով, ինչի ի պատասխան՝ ՊԵԿ լրատվականից հայտնել են․

«Քննության փուլում է, քննչական ու դատավարական գործողություններ են կատարվում»։ Իսկ կանչե՞լ են երգչուհուն հարցաքննության, թե՞ ոչ, ՊԵԿ-ից պատասխանել են, որ՝ այո, եկել է և հարցաքննվել։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում