Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ամուսնությունից հետո իրենց մեղրամիսն են վայելում Մալդիվյան կղզիներում:

Նրանք սկսել է բավականին հաճախ անձնական հրապարակումներ անել: Թե՛ Արփին, թե՛ Միհրանը պարբերաբար ցույց են տալիս, թե ինչպես են անցկացնում իրենց մեղրամիսը:

Նշենք, որ զույգը մեղրամսի է մեկնել հարսանիքից անմիջապես հետո: Օդանավակայանից արված տեսանյութում նրանք ասում էին, որ այս հանգիստը երկար սպասված է երկուսի համար: