Բոլորովին վերջերս՝ հայ֊ադրբեջանական արյունալի պատերազմից հետո, ուկրաինական քաղաքական դաշտի ներկայացուցիչները՝ միմյանց հերթ չտալով, շնորհավորում էին Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ։ Զելենսկիներն ու գորդոնները թերևս չէին նկատում օր օրի ահագնացող սեփական պետականակործան քաղաքականության հետևանքները կամ հույս էին դրել արևմտյան քեռի սեմերի վրա, որոնց գործողությունները բացի աղոթելուց ու լավագույն դեպքում որոշակի սպառազինություն տրամադրելուց այն կողմ չեն անցնում։

Հիմա երբ ապաշնորհ քաղաքականության արդյունքում իրենք են ճաշակում պատերազմի 《բարիքները》, զլենսկիներն ու գորդոնները ուս ուսի պայքարելու ու ալիևյան օգնություններին սպասելու փոխարեն միմյանց են մեղադրում սեփական պետության քայքայումը ավարտին հասցնելու գործում։