Անկողինը շաբաթը մեկ անգամ պետք է փոխել. ահա՝ ինչու
Մարդը կյանքի ընթացքում իր ժամանակի գրեթե 1/3-ն անցկացնում է անկողնում և այս վայրը շատ հաճախ վերածվում է «բուսաբանական այգու», որտեղ լի են բակտերիաները և սնկերը։
Մարդու օրգանիզմը մեկ տարվա ընթացքում գրեթե 100 լիտր քրտինք է արտադրում։ Մաքուր և հարթ միջավայրը, որը ստեղծվում է անկողնու մեջ, իդեալական վայր է համարվում սնկերի տեղակայման համար։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ փետուրներով և սինթետիկ բարձում կարող են աճել ավելի քան 16 տարբեր տեսակի սնկեր։
Միկրոկենսաբանները խորհուրդ են տալիս անկողինը շաբաթը մեկ անգամ փոխել, հակառակ դեպքում մարդու մոտ կարող է սկսվել ալերգիկ ախտանիշներ և հազ, քանի որ մարդը անկողնում գրեթե ապրում է նման միկրոբների հետ։
Իսկ եթե դուք ալերգիա կամ ասթմա ունենք, ապա շաբաթը մեկ անկողին չփոխելու պատճառով, ձեր վիճակը միայն կվատանա։
Добавить комментарий