Համացանցում տարածվում է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանի նամակագրությունն իր ֆեյսբուքյան ընկերներից մեկի հետ, որտեղ նա հերքում է, որ միացել է մի խումբ մշակութային գործիչների հայտարարությանը, որով նրանք պահանջում են կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին:

«Ես կյանքում երբեք չեմ արել, չեմ անի նման բան, ու չի կարա լինի նման բան»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ երգիչը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որ ինքը զերծ է մնում քաղաքական գործընթացներից: