Լոռու մարզում, փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կոմա, անհայտ էթոլոգիայի, գանգուղեղային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 16-ամյա Արթուր Ա-ն է, ով նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոում գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ երեխան Վանաձոր քաղաքում գործող «Մալիբու» շոգեբաղնիքում ընկել է, ապա տեղափոխվել է տուն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են «Վանաձոր» ԲԿ։  Երեխան սովորում էր Երևան քաղաքի հայտնի քոլեջներից մեկում, իսկ հայրը Լոռու մարզում ճանաչված գործարար է։