Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում դեկտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակչուհի 27-ամյա  Գայանե Պողոսյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:  NEWS.am-ի հետ զրույցում համայնքի վարչական ղեկավար Նորիկ Սահակյանը պատմեց, որ երիտասարդ կինը մոտ երկու ամիս էր, ամուսնալուծված է եղել, ամուսինը երեխաներին խլել է կնոջից:

«Բաժանվել էր, ամուսինը նրան հայրական տուն էր բերել,  ու նա շատ ծանր էր տանում բաժանումը երեխաների հետ, շատ ընկճված էր: Տանն էլ ապրում էր  մոր ու խորթ հոր հետ: Մայրը ուշադիր էր նրա հանդեպ, թե ոնց է եղել աչքաթող է արել, աղջիկը սենյակում տուկի թելով  կախվել է, մինչեւ հիվանդանոց են հասցրել, մահացած է եղել»,- պատմեց նա:

Նա հավելեց, որ Գայանեի մոտ տարօրինակ վարքագիծ երբեւէ չի նկատել եւ նման քայլը հավանաբար երեխաներից բաժանվելու հետ է կապված եղել: