Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը: Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը քիչ առաջ հրապարակեց միջնորդության որոշումը: Ռազմիկ Աբրահամյանը ներկա էր դատական նիստին:

«Դատարանը որոշեց Ռազմիկ Աբրահամյանի նկատմամաբ նախաքննության մարմնի՝ կալանքի միջնորդությունը մերժել հիմնավոր կասկածի բացակայության պատճառով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։

Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):