«Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի կործանարար միջուկային պատերազմ»,- ասել է նախարարը։

Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերի վրա, որն ասել է, որ Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցների այլընտրանքը կլիներ երրորդ համաշխարհային պատերազմը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։

Մի շարք երկրներ, այդ թվում ՝ ԱՄՆ-ն, այդ կապակցությամբ հայտարարել են Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների մասին։ Մասնավորապես, ուրբաթ օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Պուտինի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի դեմ պատժամիջոցների մասին։