Վանաձորում 65-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտներ մորն ու դստերը
Մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում Վանաձորի բնակիչ, 65-ամյա Լորիս Մ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Վանաձորի բնակիչներ, 40-ամյա Աստղիկ Դ.-ին և 16-ամյա Մոնիկա Ք.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածից վրաերթի ենթարկվածները դիպել են Վանաձորի բնակիչ, 24-ամյա Արթուր Ք.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Добавить комментарий