Հանրային խորհրդի հանրային կապերի նախկին համակարգող Սյուզան Սիմոնյանը գրել է․ «Մի երկու տարի առաջ դեռ շշուկով խոսվում էր երեխաների վաճառքի մասին, և երբ տեղեկությունների տիրապետող մեկին հարցրի, թե ոնց կարող ենք այդ բունը քանդել, ասաց՝ գիտե՞ս՝ դա տաբու է, հնարավոր չէ այդտեղ մտնել, քանի որ այնպիսի մարդիկ են խառնված և հովանավորում, որ մոտ չեն թողնի:

Մի՛ փորձեք: Հիմա դա բացահայտվեց, բայց չի խոսվում հովանավորների մասին: Ռազմիկը քանի՞ գլուխ ուներ կամ ինչի՞ գլուխ էր, որ կարողանար դա ինքնուրույն անել: Նման հանցագործություններն առանց իշխանական հովանավորության տեղի չի ունենում այնպես, ինչպես թմրադեղերի շրջանառությունն ու վաճառքը: Թմրադեղեր, երեխաների վաճառք և թրաֆիքինգ՝ սրանք պարտադիր կատարվում են բարձր, շատ բարձր հովանու ներքո»: