Ռուսաստանում ռեկորդային թվով մարդիկ են գրանցվել (+66 տոկոս աճ մարտին) կամ վերադարձել «Օդնոկլասնիկի» սոցցանց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նախորդ շաբաթվա համեմատ գրանցվել են «սառեցված» հաշիվների վերականգնման դեպքեր , իսկ սոցցանցի ակտիվությունն աճել է ավելի քան 40 տոկոսով։

Մարտի 4-ին Ռոսկոմնադզորը արգելափակել է մուտքը Facebook։

Մարտի 14-ին գլխավոր դատախազության պահանջով Instagram-ը պաշտոնապես ներառվել է արգելված կայքերի ցանկում։