Էդմոն Մարուքյանը գրել է.
Տեսնում եմ՝ ինչպես են որոշ հայ օգտատերեր (այդ թվում այսպես կոչված քաղաքագետներ, փորձագետներ) հրճվում ՌԴ-ի դեմ կիրառված սանկցիաներով կամ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով:

Հետաքրքիր է` ինչի՞ վրա եք հրճվում. որ այդ սանկցիաները հարվածելու են նաև ՀՀ-ի տնտեսությա՞նը, թե՞ ՌԴ-ում հազարավոր աշխատող և ՀՀ փող ուղարկող մարդկանց եկամուտների կրճատման կամ կп րուստի վրա:

Թե՞ Ուկրաինայում բնակվող 1000-ավոր հայերի տուն ու տեղը,բիզնեսը կորցնելու ու փախստական դառնալու վրա, թե՞ 2 կողմերում եղած զп հերի ու խե ղված մարդկային ճակատագրերի համար եք հրճվում, իսկ միգուցե այն բանի համար, որ այլևս աշխարհն առաջվանը չի լինելու ու ՀՀ-ի համար էլ ավելի բարդ է լինելու:

Մոռացե՞լ եք, թե ովքեր են Արցախի մեր եղբայրների ու քույրերի անվտանգությունն այս պահին ապահովում: Վերջապես տգիտությունը սահմաններ պետք է ունենա՞, թե՞ այն անսահման է…

Պատերազմում փլավ չեն բաժանում, տու ժելու են բոլորն ու հետևաբար, աղոթեք, որ ամեն բան արագ ավարտվի և կողմերն իրար հետ խաղաղ լեզու գտնեն: ✍Էդմոն Մարուքյան